National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.12.2017
Բաց դասեր ՀՀ Ազգային ժողովում
1 / 7

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 5-ին խորհրդարան էին այցելել Երեւանի «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, ինչպես նաեւ «Եվրասիա» միջազգային համալսարանի դասախոսները եւ ուսանողները:

Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստերի աշխատանքին: Արդեն ավանդական դարձած բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել նրա գործունեությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգերին:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ պատգամավորը պատասխանել է աշակերտներին ու ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են կրթության ոլորտի խնդիրներին, աշխատաշուկայում պահանջված մասնագիտություն ընտրելուն, արտագաղթին եւ բազմաթիվ այլ հարցերի:

Բուհական համակարգի խնդիրների առնչությամբ Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ ոլորտում առկա խնդիրները կլուծվեն ժամանակի ընթացքում:

Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի աշակերտները եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հանրային կառավարում բաժնի մագիստրոսներն ու դասախոսները:

Հերթական բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը: Նա ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացվող քայլերն ու օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքները: Նրա խոսքով՝ խորհրդարանն այն վայրն է, որտեղ քաղաքական ուժերը, միմյանց հետ բանավիճելով, կարողանում են գտնել տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լուծումները: Անդրադառնալով խորհրդարանական չորս խմբակցությունների գործունեությանը` Ռուստամ Մախմուդյանն ընդգծել է, որ էապես մեծացել է ընդդիմության դերակատարումը խորհրդարանում:

Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Ռուստամ Մախմուդյանին:

Պարոն Մախմուդյանը հյուրերին հորդորել է ապագային նայել հույսով ու հավատով:

Բաց դասերն ամփոփվել են ավանդական լուսանկարներով:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am